Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան կարող է հանրաքվե անցկացնել, որպեսզի պարզի, թե արդյոք երկիրը պետք է շարունակի ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցային գործընթացը.
«ԵՄ-ն խտրական է վերաբերվում մեզ: ԵՄ-ն պաշտոնապես մեզ խոսք է տվել դեռևս 1963 թվականին, սակայն դեռ արգելակում է այդ գործընթացը:
Եթե ԵՄ-ն հետքայլ անի ահաբեկչության թեմայի պատճառով, ապա մենք իրավիճակը հեշտությամբ կբացատրենք ժողովրդին: Եվ մենք կհարցնենք ազգին, շարունակե՞լ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները, թե՞ ոչ:
Եվրոպան չի ցանկանում հիշեցնել Թուրքիային, քանի որ նա գերազանցապես մուսուլմանաբնակ երկիր է, և հենց դա էլ խտրականություն է: ԵՄ-ի ղեկավարությունը պետք է մտածի, թե ինչ կանի նա, եթե Թուրքիան բացի սահմաններն ու փախստականները շարժվեն դեպի Եվրոպա:
Մենք ապրում ենք նախկինի նման, առանց վիզայի չեղյալ հայտարարման: Սակայն կարող են արդյոք եվրոպական երկրները միլիոնավոր փախստականների առկայության դեպքում նույն սառնասրտությամբ ընկալեն իրավիճակը»: